կլինի 2018 թվականի 5 խավարումներից առաջինը

Աղբյուրը.

РИА Свежий Ветер: Новости: «Голубая Луна» станет первым из 5 затмений в 2018 году

Հունվարի 31-ին  Երկրի բնակիչները կարող են ականատես լինել <Կապույտ Լուսնի> խավարմանը:

Երևույթի էությունը կայանում է Լուսնի անդրադարձումը արեգակնային լույսի ծածկման դեպքում:

Հունվարի վերջին Ռուսաստանը և ԱՊՀ-ն կարող են դառնալ տիեզերական մի երևույթի վկաներ` <Կապույտ Լուսին> անվամբ: Հետազոտողները հաստատում են, որ Երկրի արբանյակի  կապտելու տվյալ     էֆֆեկտը ստացվում է երեք կետերի դիրքի շնորհիվ`Երկիր, Լուսին և Արեգակ: Տեղավորվելով Արեգակի և Երկրի միջև, արբանյակը հնարավորություն ունի <ներծծել> պայծառ աստղերի ճառագայթները և դառնալ ավելի երկնագույն:

2018-ին 150 տարվա  մեջ առաջին անգամ կլինի <Կապույտ Լուսնի> խավարում: Խավարումների մասին   ամբողջական  տեղեկությունը ներկայացված է IFL Science հրապարակումներում:

Հայտնի է նաև, որ հունվար ամսվա վերջում կերևա  արնակարմիր լիալուսինը: Վերջին անգամ այս անհավատալի երևույթը դիտվել է 150տարի առաջ:

2018թվականին տեղի կունենա 5 խավարում` 3 արեգակնային և 2 լուսնային:

Խավարումը  տեղի կունենա գիշերա կեսին, և այդ ժամանակ Խաղաղ օվկիանոսը ուղղված կլինի Լուսնի կողմը: Հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մորդովիայի բնակիչները ավելի լավ է չքնեն` միայն դրանից հետո նրանք բաց չեն թողնի անկրկնելի տիեզերական երևույթը: Արդյունքում, հունվարի 31-ին տեղի կունենա  Լուսնի լրիվ խավարում, որը հնարավոր կլինի դիտել Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների տարածքներով:

Լուսնի խավարումը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ, և ի տարբերություն նորալուսնի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկրիը գտնվում է Արեգակի և Լուսնի միջև:  Հաջորդ մասշտաբային սուպերլուսինը սպասվում է 2028թվականի դեկտեմբերի  31-ին և 2037թվականի հունվարի 31-ին: Սակայն այս խավարումը կանցնի <երկնագույն Լուսնի> ժամանակ. այդպես են անվանում մեկ ամսվա ընթացքում երկու անգամ լիալուսնի եզակի երևույթը:

Պետերբուրգում կերևա միայն խավարման վերջը:

Advertisements

Հունվարյան նախագծեր, գնահատում, արդյունքներ

Նախագծեր

images1

Թելադրում է տիեզերքը. <Կապույտ Լուսնի> խավարումը

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ`  նախագիծ

Նախագծով նախատեսվում է իրականացնել Լուսնի խավարման դիտումը աստղադիտակով:

Մասնակիցները. 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներ:

Նախագծի կատարման ընթացքը

Նախապատրաստական աշխատանք .

Սովորողները իրենց բլոգներում նյութեր են տեղադրում Արեգակի և Լուսնի խավարումներիմասին,  Կապույտ Լուսնի խավարման մասին նյութերի թարգմանություններ: Ծանոթանում են աստղադիտակի շահագործման հետ:Դիտումներից հետո գրում են արդյունքների, իրենց տպավորությունների մասին:

Լուսնի դիրքի, եղանակային պայմանների ճշտումը հունվարի 31-ի համար

Դիտումների անցկացում

Արդյունքների ամփոփում

 

Երևանի 2800 ամյակին ընդառաջ

Քաղաքը բաց արվեստանոց-Գետը համայնքում։ 

  • Զանգվի բնակիչների հետ հարցազրույցների շարք
  • Ֆոտո-տեսապատումներ.Այգիներ, տներ, մարդիկ
  • Խնդիրների վերհանում, առաջարկների մշակում, ներկայացում
  • Լրագրողական, հետաքննական աշխատանքներ

Նախագիծը նախատեսվում է իրականացնել էկոլոգիայի դասընթացը յուրացնող ավագ դպրոցի սովորողների հետ: Նպատակը` Գետը համայնքում նախագծի շարունակական իրագործում, ձմեռային խնդիրների վերհանում:

  • Ուսումնական և տոնական ճամփորդություններ-թափառումներ քաղաքով- այցելություն Երևանի և պատմության թանգարաններ, պատկերասրահ:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի սովորողների հետ, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել Երևան քաղաքը, վեր հանել քաղաքի էկոլոգիական խնդիրները:

  • Դիտումների կազմակերպում  աստղացուցարանում կրթահամալիրի սովորողների և սաների համար:

Նախագիծը շարունակական է

  • Ճանփորդություն Ծաղկաձոր, դահուկասահք, այցելություն Օրբելի եղբայրների  թանգարան

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի սովորողների հետ:

Նախագծի իրականացման օրը՝ հունվարի 8-ը
Պատասխանատու ուսուցիչներ՝ Հասմիկ Նալբանդյան ։
Մասնակիցներ՝ ավագ դպրոցի 9-րդ 10-րդ, 11-րդ դասարանների  սովորողներ
Նպատակը՝

Նախագծի նպատակն է

  • հայրենագիտական,  բնագիտատխնիկական ստուգատեսին ընդառաջ`Կլիմայի փոփոխությունը,  Ծաղկաձորի էկոլոգիական վիճակի գնահատումը, դահուկասահք, այցելություն Օրբելի եղբայրների  թանգարան:
Արդյունքները՝
  • մասնակիցները իրենց բլոգներում պատմում են նախագծից իրենց ակնկալիքների մասին:
  • խմբի ղեկավարը  հաշվետվություն է ներկայացնում ճամփորդության մասին
  • պատրաստվում են տեսադասեր, աուդիո և վիդո նյութեր

Գնահատումը

Հունվարյան նախագծերի արդյունքները

Հունվարի 8-ից-12-ը  9-րդ դասարանցիների հետ անց եմ կացրել խորհրդատվություն ֆիզիկայից, շարունակել եմ էկոլոգիայի և ֆիզիկայի դասերը 10, 11-րդ դասարաններում:

Աստղացուցարանում կազմակերպել եմ դիտումներ Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների և Գեղարվեստի դպրոցի նախակրթարանի սաների համար:

Հունվարի 15-19-ը շարունակել եմ  9-րդ դասարանցիների հետ անց եմ կացնել խորհրդատվություն ֆիզիկայից,  էկոլոգիայի և ֆիզիկայի դասերը 10, 11-րդ դասարաններում, բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացվող նյութերի պատրաստում և ընտրություն:

Աստղացուցարանում կազմակերպել եմ դիտումներ Քոլեջի նախակրթարանի, Գեղարվեստի դպրոցի 2-րդ դասարանի սովորողների և  նախակրթարանի երկու խմբերի  սաների, Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների, Չիբաթիի, Բոլնիսիի, Բաթումիի դպրոցների դասավանդողներ ու սովորողների համար:

Առաջադրանքներ ֆիզիկայից, 9-րդ դասարան Դեկտեմբեր

Նախագծեր.

Էլեկտրամագնիսական երևույթներ

Ինչպես են աշխատում.

  1. Ռադիոն
  2. Հեռուստացույցը
  3. Բջջային հեռախոսը
  4. Համացանցային կապը

Է. Ղազարյան և մյուսներ, Ֆիզիկա և աստղագիտություն, 9-րդ դաս.

Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, Ֆիզիկա և աստղագիտություն, 9-րդ դաս.

Թվային տարբերակներն առկա են գրադարանի կայքում 

http://books.dshh.am/books/jonc/

http://books.dshh.am/books/jonc/

ՈւՍՈՒՄՆԱ-ԳԻՏԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

download

Ուսումնականգիտական ճամփորդություն  «Արփի Սոլար» գրասենյակ

 Ճամփորդության նպատակներն են.

  • Ծանոթանալ և  տեղում մանրամասն ուսումնասիրել այլընտրական էներգիայի ստացման եղանակները, օգտակարության աստիճանը, արդյունքները:
  • Շփում գիտական միջավայրի և գիտական նորարարությունների հետ
  • Սովորողների  մասնագիտական կողմնորոշում

Արդյունքում.

  • Սովորողները կծանոթանան  այլընտրական  էներգիայի ստացման եղանակներին:
  • Կշփվեն  այլընտրական էներգիայի ստացման գիտական և արտադրական գործունեությունների հետ:
  • Ճամփորդությունը կնպաստի սովորողների  մասնագիտական կողմնորոշմանը:

Նախապատրաստական աշխատանքը սովորողների բլոգներում

  1. Գևորգ Հովհաննիսյան
  1. Վահե Սարգսյան
  1. Տիգրան Դանիելյան 
  1. Դավիթ Ստեփանյան 

Նախագծի ամփոփումները սովորողների բլոգներում, Ավագ դպրոցի ենթակայքում:

 

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ.  «Արփի Սոլար» գրասենյակ ճամփորդությանը մասնակցեցին ավագ դպրոցի սովորողները:  Վերականգնվող էներգիայի (Արեգակի էներգիա) անմիջական կիրառության սարքերի հետ ծանոթացումը օգտակար էր և ուսանելի: Այնտեղ ծանոթացանք արևային ջրատաքացմանև ֆոտովոլտային համակարգերի աշխատանքների, շահագործման հետ: Մանրամասն ներկայացվեց էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատումը, բնությունն արտանետումներից պահպանումը:

 

 

 

 

Դեկտեմբերյան նախագծեր

IMG_0507

Դեկտեմբերի 2-ին

<Զանգակ> հրատարակչության <Ամառային ընթերցանություն> խմբի համար դիտումների կազմակերպում աստղացուցարանում:

Նպատակը. կրթական փոխանակումներ, ծանոթացում <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի հետ, համագործակցություն:

https://www.facebook.com/zangak.amar/

Ընթացքը և արդյունքները.

24775256_2060803547500289_2927808295365462777_n

Դիտումներին մասնակցեցին 50-ի չափ սովորողներ: Նրանք աստղադիտարանում դիտեցին <Ճանփորդություն արեգակնային համակարգով> ֆիլմը: Նախօրոք յուրաքանչյուր խմբի սովորողներին և ծնողներին  ներկայացրեցի մեր կրթահամալիրը, իրականացվող ծրագրերը: Սովորողները հանրապետության տարբեր մարզերից էին  և այս հանդիպումը լավ հարթակ է մեր մանկավարժության ներկայացման համար:

Ղուկասավանից մասնակցում էր նաև ֆիզիկայի դասավանդողը, ով բարձր գնահատելով մեր հանդիպումը, համագործակցության առաջարկով հանդես եկավ, ինչը սիրով ընդունվեց:

 

 

Դեկտեմբերի 14-ին

Ուսումնական ճամփորդություն <Արփի-Սոլար>-ի գրասենյակ

Նպատակը. Ծանոթացում այլընտրային էներգիայի աղբյուրներին, համագործակցություն

Մասնակիցները. Ավագ դպրոցի ֆիզիկայի  ընտրության խմբի 10, 11-րդ դասարանների սովորողներ, էկոլոգիայի դասընթացի սովորողներ:

Դեկտեմբերի 18-22

Լաբորատորիայի ամանորյա ձևավորում

Ամանորյա լուսավորություն. Լուսադիոդներով շղթաների պատրաստում

Մասնակիցները. Ավագ դպրոցի 9-րդ  դասարանների սովորողներ

 

 

 

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԸ

 

images (2)0

Ընդամենը ինը հոգի էին հայազգի այն վարդապետները‚ որոնք հալածանքներից
մազապուրծ‚ իրենց քառասներկուամյա առաջնորդի՝ Մխիթար‚ որդի Պետրոսի Սեբաստացուղեկավարությամբ‚ 1717 թվականի աշնանը հաստատվեցին Վենետիկից հարավ գտնվող Սուրբ
Ղազար կղզում։

Continue reading

Առաջադրանքներ ֆիզիկայից, 9-րդ դասարան Նոյեմբեր

Նախագծեր.

Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումները

Էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը

Ջոուլ -Լենցի օրենքը, շիկացման լամպ

Կարճ միացում: Ապահովիչներ

Հաշվել ձեր տանը օգտագործվող էլեկտրական հոսանքի  մեկ շաբաթվա ընթացքում  կատարած աշխատանքը

Օգտագործելի աղբյուրեր.

Է. Ղազարյան և մյուսներ, Ֆիզիկա և աստղագիտություն, 9-րդ դաս.

Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, Ֆիզիկա և աստղագիտություն, 9-րդ դաս.

Թվային տարբերակներն առկա են գրադարանի կայքում 

http://books.dshh.am/books/jonc/

http://books.dshh.am/books/jonc/

 

Նախագծերը տեղադրել ձեր բլոգի ֆիզիկայի էջում