Ձեռնարկել է ՀՀ  բնապահպանության  նախարարությունը 

20134839_1465332516892292_1450055739_n (1)

 

ՀՀ բնապահպանության նախարարությունը ձեռնարկել է Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության մշակում, ինչն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ:

Ռազմավարության մշակումը պայմանավորված է էկոլոգիական  կրթության և դաստիարակության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ:

Քննարկմանն էր ներկայացված Էկոլոգիական կրթության,   դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքի և բովանդակության նախնական տարբերակը:

Հանդիպումը տեղի ունեցավ  հուլիսի 14-ին ժամը 11:00-ին` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում:

Հանդիպումը անցավ բուռն քննարկումներով: Ելույթ ունեցողները հանրապետությունում էկոլոգիական վիճակը գնահատեցին ոչ թե ռիսկային, այլ աղետալի:

Անհրաժեշտ է կաբինետային ռազմավարությունից անցնել գործնական ռազմավարության:

Անուրանալի է էկոլոգիական կրթության նշանակությունը հասարակության լայն շրջանների համար, կրթություն , որը սկսվում է նախակրթարանից` ֆորմալ, ոչ ֆորմալ կրթությամբ և շարունակվում է ինֆորմալ` ամբողջ կյանքի ընթացքում: Նշվեց ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Մասնակիցների կողմից հավանության արժանացած  իմ ելույթում առաջարկեցի ուսումնասիրել մեր`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էկոլոգիական կրթության, ավագ դպրոցում նախագծային գործնական  դասավանդման փորձը, էկոլոգիական ճամբարների, ուսումնական ճամփորդությունների ժամանակ էկոլոգիական նախագծերի իրականացումը, հասարակության ընդգրկումը շրջակա միջավայրի բարելավման գործում:

 

Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության

կառուցվածքի և բովանդակության նախագիծ

 

1.Ամփոփ համառոտագիր /Համառոտ  նկարագրվում է Էկոլոգիական կրթության, դաստիարակության ռազմավարական նշանակությունը ՀՀ կրթական բարեփոխումների համատեքստում/:

 

2.Ներածություն/ Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության նպատակը, հրատապ  լուծում պահանջող  առկա խնդիրների և ձևավորված  իրավիճակի գնահատականը, դրանց  պետական կարգավորմանը  ուղղված քաղաքականության մշակման հիմքերը ու իրագործման անհրաժեշտությունը/:

 

  1. Էկոլոգիականկրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության  իրականացման հիմնական ուղղությունները,ակնկալվող արդյունքները /ռազմավարության իրականացման               ընթացքը, դրական և բացասական մոտիվացումները, ռազմավարության նախապատրաստման և նախատեսվող քաղաքականության գերակա ուղղությունների մշակման անհրաժեշտության հիմնավորումը/:

 

3.Էկոկրթության օրենսդրական կարգավորման  և  իրավական ապահովման շրջանակները /էկոկրթության ոլորտի գործող  օրենսդրության վերլուծություն, բացերի գույքագրում, օրենսդրության բարելավման հիմնախնդիրները ու իրագործման մեխանիզմները/:

 

  1. Ինստիտուցիոնալ կառավարում և հսկողություն  /ներկայացվում է  էկոկրթության   ինստիտուցիոնալ  կառույցները,  հիմնական  ուղղությունները,  իրավասությունների իրագործման  գործիքակազմը և սահմանները, զարգացման ուղիները/:

5.Միջազգային փորձ / էկոկրթության բնագավառի միջազգային առաջատար  փորձի  վերլուծություն, դրա  տեղայնացման  նպատակահարմարությունն ու հնարավորությունները /:

 

  1. Ֆորմալև ոչ ֆորմալ էկոկրթության,  դաստիարակության ռազմավարության  շրջանակները, / էկոկրթության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, զարգացման հիմնական ցուցանիշները, գերակայությունները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչն ապահովելու է ազգային ռազմավարության հեռանկարային նպատակային ցուցանիշների հասանելիությունը,  չափելիությունը, ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները /:

 

  1. Հանրայինիրազեկում /էկոլոգիական կրթության գործընթացներում հանրային իրազեկման  դերը: Այդ գործընթացում բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների դերը /:

 

  1. Լրացուցիչէկոլոգիական կրթություն/Հասարակության լայն շերտերի էկոլոգիական լրացուցիչ կրթության մեխանիզմները, ոլորտում որոշում ընդունողների կարողությունների գնահատում և զարգացում/:

 

  1. Ռազմավարությանիրականացման ռիսկերի գնահատումը /ռիսկերի նկարագրությունը, հնարավոր ազդեցությունը նպատակների, թիրախների և վերջնարդյունքային ցուցանիշների վրա, ռիսկերի կանխման և հաղթահարման հնարավոր ուղիները, արդյունքները և դրանց չափելիությունը/:

 

  1. Ռազմավարությանիրականացման  ֆինանսավորումը / հիմնավորվում  է  պետական և մասնավոր սեկտորի միջոցների համադրում, միջազգային դոնոր կառույցների  աջակցությունը/:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s