Հունվարյան նախագծեր, գնահատում, ամփոփում

Նախագծեր

images1

Թելադրում է տիեզերքը. <Կապույտ Լուսնի> խավարումը

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ`  նախագիծ

Նախագծով նախատեսվում է իրականացնել Լուսնի խավարման դիտումը աստղադիտակով:

Մասնակիցները. 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներ:

Նախագծի կատարման ընթացքը

Նախապատրաստական աշխատանք .

Սովորողները իրենց բլոգներում նյութեր են տեղադրում Արեգակի և Լուսնի խավարումների մասին,  Կապույտ Լուսնի խավարման մասին նյութերի թարգմանություններ: Ծանոթանում են աստղադիտակի շահագործման հետ:Դիտումներից հետո գրում են արդյունքների, իրենց տպավորությունների մասին:

Լուսնի դիրքի, եղանակային պայմանների ճշտումը հունվարի 31-ի համար

Դիտումների անցկացում

Արդյունքների ամփոփում

 

Երևանի 2800 ամյակին ընդառաջ

Քաղաքը բաց արվեստանոց-Գետը համայնքում։ 

  • Զանգվի բնակիչների հետ հարցազրույցների շարք
  • Ֆոտո-տեսապատումներ.Այգիներ, տներ, մարդիկ
  • Խնդիրների վերհանում, առաջարկների մշակում, ներկայացում
  • Լրագրողական, հետաքննական աշխատանքներ

Նախագիծը նախատեսվում է իրականացնել էկոլոգիայի դասընթացը յուրացնող ավագ դպրոցի սովորողների հետ: Նպատակը` Գետը համայնքում նախագծի շարունակական իրագործում, ձմեռային խնդիրների վերհանում:

  • Ուսումնական և տոնական ճամփորդություններ-թափառումներ քաղաքով- այցելություն Երևանի և պատմության թանգարաններ, պատկերասրահ:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի սովորողների հետ, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել Երևան քաղաքը, վեր հանել քաղաքի էկոլոգիական խնդիրները:

  • Դիտումների կազմակերպում  աստղացուցարանում կրթահամալիրի սովորողների և սաների համար:

Նախագիծը շարունակական է

  • Ճանփորդություն Ծաղկաձոր, դահուկասահք, այցելություն Օրբելի եղբայրների  թանգարան

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի սովորողների հետ:

Նախագծի իրականացման օրը՝ հունվարի 8-ը
Պատասխանատու ուսուցիչներ՝ Հասմիկ Նալբանդյան ։
Մասնակիցներ՝ ավագ դպրոցի 9-րդ 10-րդ, 11-րդ դասարանների  սովորողներ
Նպատակը՝

Նախագծի նպատակն է

  • հայրենագիտական,  բնագիտատխնիկական ստուգատեսին ընդառաջ`Կլիմայի փոփոխությունը,  Ծաղկաձորի էկոլոգիական վիճակի գնահատումը, դահուկասահք, այցելություն Օրբելի եղբայրների  թանգարան:
Արդյունքները՝
  • մասնակիցները իրենց բլոգներում պատմում են նախագծից իրենց ակնկալիքների մասին:
  • խմբի ղեկավարը  հաշվետվություն է ներկայացնում ճամփորդության մասին
  • պատրաստվում են տեսադասեր, աուդիո և վիդո նյութեր

Գնահատումը` ըստ սովորողի մասնակցության:

Հունվարյան նախագծերի ամփոփում

Հունվարի 8-ից-12-ը  9-րդ դասարանցիների հետ անց եմ կացրել խորհրդատվություն ֆիզիկայից, շարունակել եմ էկոլոգիայի և ֆիզիկայի դասերը 10, 11-րդ դասարաններում:

Աստղացուցարանում կազմակերպել եմ դիտումներ Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների և Գեղարվեստի դպրոցի նախակրթարանի սաների համար:

Հունվարի 15-19-ը շարունակել եմ  9-րդ դասարանցիների հետ անցկացնել խորհրդատվություն ֆիզիկայից,  էկոլոգիայի և ֆիզիկայի դասերը 10, 11-րդ դասարաններում, բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացվող նյութերի պատրաստում և ընտրություն:

Աստղացուցարանում կազմակերպել եմ դիտումներ Քոլեջի նախակրթարանի, Գեղարվեստի դպրոցի 2-րդ դասարանի սովորողների և  նախակրթարանի երկու խմբերի  սաների, Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների, Չիբաթիի, Բոլնիսիի, Բաթումիի դպրոցների դասավանդողներ ու սովորողների համար:

Հունվարի 22- 31-ը շարունակել եմ  9-րդ դասարանցիների հետ անցկացնել խորհրդատվություն ֆիզիկայից,  էկոլոգիայի և ֆիզիկայի դասերը 10, 11-րդ դասարաններում, բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացվող նյութերի պատրաստում և ընտրություն:

Աստղագիտական ֆիլմ-դասերի  ներկայացում աստղացուցարանում 11 խմբերի համար:

Աստղադիտակի աշխատանքի հետ  սովորողներին ծանոթացում,  համակարգում:

Թելադրում է տիեզերքը. <Կապույտ Լուսնի> խավարումը

Հունվարի 31-ին գիշերային դիտումներ աստղադիտակով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s