Արատես…

20180929_180622.jpg

Եվս մեկ հանդիպում Արատեսի հետ:

Սեպտեմբերյան աշնան վերջին օրերը անցկացրեցիք Արատեսում: Ավագ դպրոցի սովորողների հետ ճամփորդությունը սկսեցինք Մայր դպրոցից: Ճանապարհին կանգ առանք Պարույր Սևակի հուշաքարի մոտ, դիտեցինք բարձրությամբ համարյա իրար հավասար Սիսն ու Մասիսը:

Հասանք Եղեգիսի խոշորացված համայնք: Քայլարշավով հասանք  Զորաց եկեղեցի, որտեղ պատմության ուսուցիչ Սամվել Թամազյանը շատ հետաքրքիր և մանրամասն ներկայացրեց միջնադարյան այս կառույցի դերն ու նշանակությունը…տպավորիչ էր: Այնուհետև իջանք ձոր` հրեական գերեզմանները տեսնելու ակնկալությամբ, սակայն դրանք չգտանք, քանի որ տարածքը վեր էր ածվել խաղողի այգու :

Ճանապարհը շարունակեցինք Եղեգիսի կիրճով և վերջապես հասանք Արատես:

Առաջինը մեզ դիմավորեց Արատեսի վանքը ավելի քայքայված, քան նախորդ անգամ, սակայն վեհաշուք: Որևէ քաղաքակիրթ երկրում նման կառույց լինելու դեպքում, կվերածվեր տուրիզմի կենտրոնի, կվերակառուցվեր վանքը, կկառուցվեին ճանապարհները, կմաքրվեր շրջապատը, մոտ գյուղերը` Հերմոնը, Եղեգիսը, Շատինը կվերածվեին հյուրընկալ հյուրատների, տեղի բնակիչները կապահովվեին լրացուցիչ եկամուտով…

Հուսանք,որ նոր իշխանությունները կաջակցեն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի նախաձեռնությանը և Արատեսը կդառնա ժամանակակից պայմաններով Դպրական կենտրոն:

Ինչևէ, մենք անում ենք մեր գործը:

Վրաններում և տներում տեղավորվելուց հետո, սովորողները կարգի բերեցին շրջակա միջավայրը, միացյալ ուժերով լուծեցինք սնվելու հարցը: Այնուհետև փորձեցինք տեղադրել կրթահամալիրի աստղադիտակը: Սովորողներ մի մասը ոգևորությամբ կարգի էր բերում այն բարձունքի տարածքը, որտեղ պետք է տեղադրվեին աստղադիտակները, իսկ մյուսների հետ կարգավորում էինք աստղադիտակի աշխատանքը:

Ավելի գեղեցիկ և աստղազարդ երկինք դժվար է պատկերացնել: Մութն ընկնելուն պես ճամբարի մասնակիցները հավաքվեցին հարթակում:

Հաճելի անակնկալ էր, աստղազարդ երկինքը դիտելու համար մեզ այցելեցինՀերմոն գյուղի դպրոցի սովորողները: Նրանց համար խարույկի շուրջը նստած հետաքրքիր զրույցներ ունեցանք: Հետո նրանց ծանոթացրեցինք  աստղադիտակի աշխատանքի հետ: Սովորողները շատ ոգևորված էին, հետաքրքիր հարցեր էին տալիս: Կեսգիշերն անցել էր, սակայն նրանք տուն վերադառնալ չէին ուզում:

Մեր սովորողներից Դավիթը, Արամը, Միրոն, Հակոբը ոգևորված աշխատում էին հարթակում, փորձում էին աստղադիտակի ռեժիմները փոփոխելով հասնել ավելի հստակ արդյունքների: սակայն աստղադիտակի էլեկտրոնիկան հանառորեն չէր ցանկանում  Հայաստանի կոորդինատները գրանցել: Բայց միևնույնն է, Արատեսի երկինքը առանց աստղադիտակի էլ շատ հետաքրքիր է` պարզ երևում են մոլորակները, համաստեղությունները: Իսկ աստղադիտակի աշխատելու հարցը թողեցինք հաջորդ գիշերվան:

Չնայած համարյա անքուն գիշերվա, առավոտյան  կանուխ արթնացանք: Մարնմամարզություն, վազք Սմբատի գլխավորությամբ, համեղ նախաճաշ և բարեկարգման աշխատանքներ: Սովորողների մի խումբ փորձեց հավաքել երկրորդ աստղադիտակը և այն տեղադրեց հարթակում` մեր CELESTRON աստղադիտակի կողքին:

Ճամբարային առօրյան արագ է լուծում համակեցության հարցերը` դեռ երեկ իրար չճանաչող սովորողները արագ մտերմացան ընդհանուր գործունեության շնորհիվ:  Ինքնասպասարկումը, փոխօգնությունը մղվեց առաջին պլան:

Հաջորդ օրը մեզ այցելեցին կրթահամալիր մի մեծ խումբ` երաժշտության ուսուցիչներ, սովորողներ:

Նրանց դիմավորեցինք, հյուրասիրեցինք և երեկոյան քայլարշավով իջանք Արատեսի վանքը` երեկոյան ժամերգության: Տիար Բլեյանը մանրամասն ներկայացրեց Արատես գյուղի, վանքի պատմությունը:

Սկսվեց ժամերգությունը: Բոլորը ներշնչված երգում էին:

Տեսնես վերջին անգամ այս վանքում երբ էր հնչել Հայր Մերը, Տեր Ողորմիան, Կոմիտասը…

Ժամերգությունից հետո ընթրիք, խարույկ, աստղադիտումներ: Խարույկի շուրջը քննարկումներ, զրույցներ, երգեր Նելիի կիթառի նվագակցությամբ, խորոված կարտոֆիլ, եգիպտացորեն…

Սեպտեմբերի վերջին օրը սկսվեց քայլարշավով դեպի Խաչոց ձոր, որը բնական քարափներով շրջապատված բնության մի գողտրիկ անկյուն է` 9-րդ դարի անապատի հետքերով:

Կեսօրից հետո հավաքվեցինք ևշարժվեցինք դեպի Երևան: Ճանապարհի ուղղությունը Սելիմով լեռնանցքով անցնող Մետաքսի ճանապարհն էր:  Կանգ առնելով Սելիմի քարավանատանը, Հայրավանքում ղաղալով և երգելով, հասանք Երևան:

Հաճելի էր լսել իրենց կատարած աշխատանքիցսովորողների շնորհակալական խոսքերը:

Արատեսը հնագետների համար առատ աղբյուր է:

Հիանալի վայր է աստղազարդ երկինքը ուսումնասիրելու համար:

Արատեսը իսկական դպրական կենտրոն է…

 

 

Սմբատ Պետրոսյանի բլոգի` Արատեսի դպրական կենտրոնն այսօր

Լիլիթ Յախինյանի բլոգ` Արատեսյան Աստղազարդ օրեր

Հայրենագիտական-էկոլոգիական ճանապարհորդությունները դեպի Արատես կծարուընակվեն նաև հոկտեմբերի 5-8-ը: Ծրագրին կարող եք ծանոթանալ Սամվել Թամազյանի բլոգում: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s