Ուսումնական ճամփորդություն, դաս-մրցույթ Վահագն Գուրզադյանի հետ

Մեր կրթահամալիրի <Աստղագետ-ֆիզիկոսների> ընտրության խմբի և ավագ դպրոցի 9-րդ դասարանցի` աստղագիտությամբ  հետաքրքրված մի խումբ սովորողների հետ այցելեցինք «Տիեզերքի» թանգարան: Այնտեղ մեզ դիմավորեց պրոֆ. Վահագն Գուրզադյանը իր գործընկերների հետ:

Մեզ միացան նաև Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցի մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների հետ:

Հետաքրքրիր է հանդիպումը գիտնականի հետ: Վահագն Գուրզադյանը սիրով սովորողներին ներկայացրեց թանգարանը, գիտաշխտող Միրզոյան  Սերգեյը  պատմեց տիեզերք գնացած  սարքերի աշխատանքների մասին, հայ գիտնականների կողմից ստեղծված սարքերը: Իսկ գիտնական- հնագետ Կարեն Բայրամյանը ժամանակագրական  էքսկուրս կատարեց:

Դասի երկրորդ մասում կազմակերպվեց  ուրախ մրցույթ  երկու խմբերի միջև:

Սովորողները ակտիվ պատասխանում և քննարկում  էին Գուրզադյանի տված հարցերը, իսկ մրցանակը` տիեզերագնացի գլխարկն էր, որով տիեղերագնացը աշխատել էլ տիեզերքում: Մրցանակը բաժին ընկավ մեր կրթահամալիրի սովորող Նորայր Գալիկյանին: Նա ձեռքով  <ողջունեց տիեզերքից>:

Գառնեցիներն էլ դատարկաձեռն չմնացին: Որպես խրախուսական մրցանակ ստացան Գրիգոր Գուրզադյանի գրած գրքերից մեկը:

Մենք էլ գառնեցիներին հրավիրեցիցք մեր կրթահամալիր մեր աստղացուցարանում միասին տիեզերքի միասին ֆիլմեր դիտելու:

Պայմանավորվեցինք հետագա այցելությունների մասին: Վահագն Գուրզադյանը խոստացավ աջակցել մեզ մեր աստղադիտակի վերանորոգման հարցում:

Հաճելի և օգտակար ճամփորդություն էր: Սովորողների համար կարևոր էր ժամանակակից գիտնականի հետ հանդիպումը: 100_3799 100_3796 (1) 100_3790 (1)100_3800 (1)

Leave a comment